Քչերը գիտեն, թե ինչի համար են ջինսերին ամրացված երկաթյա այս գամերը
LifestyleՓողոցում քայլելիս միանշանակ կարելի է համոզվել, որ մարդկանց մեծամասնությունը ջինս է կրում: Հավանաբար, Դուք ևս այս պահին ջինսով եք: Զգեստապահարանի այս մասնիկը հանդիսանում է ժամանակակից աշխարհի անբաժանելի մասը: Բայց այդ, այն կարելի է գնել ցանկացած տեղից և բավականին մատչելի գներով:

Արդյո՞ք բոլոր ջինս կրողները գիտեն` ինչ է իրենից ներկայացնում ջինսի ետևի մասում ամրացված երկաթյա կտորը: Թվում է` դրանք անիմաստ ատրիբուտներ են: Այդ դեպքում ինչու են ստեղծվել:
Ջինսերի պատմության սկիզբը հիշատակվում է դեռևս 140 տարի առաջ` 1872 թվականին: Այդ ժամանակ կովբոյներին, հանքագործներին և պարզապես շարքային քաղաքացիներին անհրաժեշտ էին պրակտիկ զգեստներ, որոնք կարող էին կրել ցանկացած պահի և որոնք երկար կօգտագործվեն: Եվ ահա, մի անգամ, երբ ամերիկացի գյուտարար Ջեկոբ Դևիսը նորոգում էր իր հագուստը, նրա գլխում մի միտք հղացավ: