Վենեսուելան կմտցնի նոր համաշխարհային վճարային համակարգ. Մադուրո
Международные новостиՎենեսուելան պատրաստվում է «ազատվել դոլարի ճիրաններից»՝ մտցնելով վճարային նոր համակարգ: Միջազգային վճարումների դեպքում երկիրը կօգտագործի չինական յուանը, եվրոն, ճապոնական իենը եւ հնդկական ռուփին: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետան»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 25-ին Միացյալ Նահանգները Վենեսուելայի նկատմամբ նոր պատժամիջոցներ է սահմանել: Ամերիկյան ընկերություններին արգելվել է գոծարքներ կատարել պայմանագրային նոր պարտավորություններով եւ արժեթղթերով, որոնք թողարկվել են կառավարության եւ նավթային ընկերությունների կողմից: