Ներդաշնակ զույգերի գաղտնիքները
Lifestyle1.Հոգեբանները խորհուրդ են տալիս միմյանց անձնական տարածք տրամադրել: Մի փորձեք մեկ մարմին դառնալ:
2. Եթե վիճել եք, առանց հաշտվելու անկողին մի մտեք: Միմյանցից նեղացած մահճակալի տարբեր ծայրերում պառկած ժամանակ եւս մի քանի առիթ կգտնեք՝ հարաբերություններ պարզելու համար:
3. Մի մրցակցեք: Եվ երբեք մի հաշվեք դիմացինի հաղթանակներն ու պարտությունները. սիրո մեջ հաղթողներ եւ պարտվողներ չկան: Իսկ եթե ինչ-որ բան, ամեն դեպքում, տեղի է ունեցել, ձգտեք անմիջապես իրավիճակից ելք գտնել, այլ չմտածել, թե ով էր մեղավոր:
4. Որոշումներ մի կայացրեք միմյանց փոխարեն: Կարեւոր չէ, թե ինչ եք ընտրում. փողկապի գո՞ւյն, թե՞ ուտեստ ռեստորանում: Եթե նրա փողկապն է, ուրեմն նա պետք է ընտրություն կատարի: Մի ենթադրեք, այլ միմյանց հարցրեք այն ամենի մասին, ինչում վստահ չեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: