ԱՄՆ-ն խստացրել է Թուրքիայից բեռների ստուգումը
Международные новостиԱՄՆ տրանսպորտային անվտանգության ղեկավարությունը խստացրել է Թուրքիայից երկիր ժամանող չվերթների բեռների ստուգման ընթացակարգերը: Գերատեսչության ներկայացուցիչ Մայքլ Ինգլանդը հայտնել է, որ կիրառվող միջոցառումներն անհրաժեշտ են «երեւան եկող սպառնալիքներին պատշաճ կերպով պատասխանելու համար», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հիշեցրել է, որ այս կանոնները Թուրքիայում արդեն կիրառվում են եւ համարվում են օդային բեռների ուժեղացված ստուգման ծրագրի (ACAS) մասը:
Ծրագիրը մշակել են ԱՄՆ սահմանամաքսային ծառայության աշխատակիցները՝ որոշակի ուղղություններից ԱՄՆ ժամանող չվերթներում օդային բեռնափոխադրումների անվտանգության բարձրացման նպատակով: