Լիտվայի պաշտպանության նախարարն առաջարկել է «ռազմական Շենգեն» ստեղծել
Международные новостиԼիտվայի պաշտպանության նախարար Ռայմունդաս Կարոբլիսը ԵՄ պաշտպանության նախարարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է «ռազմական Շենգեն» ստեղծել։ Այս մասին ասվում է Լիտվայի ՊՆ կայքում։
Նախարարը պարզաբանել է, որ Լիտվան աջակցում է ԵՄ պաշտպանության ոլորտում համագործակցության ամրապնդմանը։ «Բենիլյուքսի երկրների, Ֆինլանդիայի եւ Էստոնիայի հետ մեկտեղ մենք առաջարկում ենք մշտական համակարգված համագործակցության շրջանակում ռազմական Շենգեն նախագիծ մշակել, որը կպարզեցնի Եվրոպայով զորքերի տեղաշարժը»,– ասել է Կարոբլիսը, փոխանցում է Lenta–ն։ Նախարարն հավելել է, որ մեծ թվով երկրներ են աջակցում նախագծին, իսկ դրա իրականացումը կարեւոր է ինչպես ԵՄ–ի, այնպես էլ ՆԱՏՕ–ի համար։
Նշենք, որ ԵՄ պաշտպանության նախարարների հանդիպումը կայացել է Տալլինում սեպտեմբերի 6-7–ը։