Մայամիում պատմության մեջ խոշորագույն տարհանումն է իրականացվում «Իրմա» փոթորիկի պատճառով
Международные новостиԿարիբյան ավազանում մոլեգնող և Ֆլորիդայի ափերին մոտեցող «Իրմա» փոթորիկի պատճառով տարհանումներ են սկսվել Մայամիում:
Ինչպես հաղորդում է CNN-ը, Մայամի-Դեյդի շրջանի իշխանությունների խոսքով՝ պատմության մեջ խոշորագույն տարհանումն է: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ Մայամիի բնակիչները կարող են 1-1.5 մետր բարձրության փոթորկային ալիքի ականատես լինել, ինչը կարող է նաև ջրհեղեղի հանգեցնել:
Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Մայամիի միջազգային օդանավակայանում շուրջ 600 չվերթ է հետաձգվել փոթորիկի պատճառով:
ՆԱՍԱ-ն անիմացիոն տեսանյութ է հրապարակել՝ ցուցադրելով Ատլանտյան օվկիանուսում միաժամանակ 3 փոթորիկի՝ «Իրմայի», «Խոսեի» և «Կատյայի» կազմավորումը: Տեսանյութը ներկայացնում ենք ստորև: