Սիրիական բանակին հաջողվել է ճեղքել Դեյր Էլ Զորի ավիաբազայի շրջափակումը
Международные новостиՍիրիայի կառավարական զորքերն սկսել են Դեյր Էլ Զոր քաղաքի արևելյան շրջանում գտնվող ավիաբազայի ապաշրջափակմանն ուղղված գործողությունները:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, բանակայիններին հաջողվել է գրավել քաղաքի և ավիաբազայի միջև գերիշխող բարձրությունը: Բանակի առաջավոր ջոկատները հանրապետական գվարդիայի մարտիկների հետ միասին սկսել են ճեղքել ավիաբազայի շրջափակումը քաղաքային գերեզմանոցի կողմից:
Սիրիական բանակի ջոկատները դաժան մարտերի և գրոհների արդյունքում վերահսկողություն են հաստատել քաղաքի և ավիաբազայի միջև ընկած բարձունքներում՝ այդպիսով կրակային հսկողություն սահմանելով առաջնագծի երկայնքով:
Գրոհներն անցկացվում են հրետանու և ավիացիայի աջակցությամբ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարական ուժերին հաջողվել էր ԻՊ-ի գրոհայիններից ազատագրել Դեյր Էլ Զորի հայկական գերեզմանատունը: