ԱՄՆ-ի պետքարտուղարությունը հավանության է արժանացրել Բահրեյնին զենքի վաճառքը
Международные новостиԱՄՆ պետքարտուղարությունը հավանության է արժանացրել Բահրեյնին մեծ քանակությամբ ժամանակակից զենքի վաճառքը, ներառյալ՝ F-16 կործանիչները, հակատանկային հրթիռներն ու պարեկային մոտորանավակները։ Գործարքի ծավալը գերազանցում է 3․8 մլրդ դոլարը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը։
Անցյալ տարի ԱՄՆ կոնգրեսն արգելափակեց նման գործարքը՝ ելնելով Բահրեյնում մարդու իրավունքների խախտման մտավախությունից։
Մայիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպել է Բահրեյնի թագավորի հետ եւ հայտարարել, որ երկու պետությունների հարաբերությունները պետք է բարելավվեն։