Գիտակցված և ամուր հարաբերություններ կառուցելու երեք կարևոր նախապայման
LifestyleՎստահեք միմյանց
Վստահությունը հարաբերությունների հիմքերից է: Տարբերությունն այն է, որ գիտակցված հարաբերություններում վստահությունն ընտրություն է: Վստահությունը երբեմն լինում է նաև գիտակցված որոշում, երբ որոշում եք կայացնում վստահել, քանի որ հավատում եք, որ այդպես կյանքն ավելի լավը կդառնա: Սակայն պետք չէ կույր վստահել դիմացինին: Եթե մենք որոշել ենք վստահել, ապա պետք է մեր կյանք իսկապես արժանի մարդկանց թողնել:
Պատասխանատու լինել սեփական արարքների համար
Հարաբերությունների ընթացքում միշտ էլ առաջանում են խնդիրներ, որոնք զույգերին ցավ են պատճառում: Եվ հաճախ մարդիկ մարդիկ սկսում են միմյանց մեղադրել: Սակայն կարելի է գիտակցված հարաբերություններ ստեղծել, որը նշանակում է պատասխանատվություն ստանձնել սեփական երջանկության եւ բարեկեցության համար ու չսպասել, որ ձեր կողակիցը ձեր կյանքը ավելի լավը կդարձնի: Դա նշանակում է բաց շփում. ոչ թե միմյանց մեղադրել ու անվերջ վիճել:
Կարողանալ ներել
Երբ մեզ ցավ են պատճառում, մենք մեզնից անկախ ցանկանում ենք պատասխան ցավ պատճառել: Բայց եթե երկու կողմն էլ միշտ այդպես վարվի, ապա հարաբերությունները գնալով կործանման կտանեն: Դրա միակ լուծումը ներել կարողանալն է, որն այդքան էլ հեշտ չէ: Երբ նույնիսկ մեզ ուժեղ ցավ են պատճառում, ապա պետք է փոքր-ինչ հեռանալ այդ մարդուց, ներել և վերջում բաց թողնել:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: