Թրամփը բարձրացրել է ԱՄՆ-ի պետական պարտքի առաստաղը
Международные новостиԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել, որի համաձայն՝ 3 ամսով բարձրացնում է ԱՄՆ պետական պարտքի առաստաղը, ապահովվում է դաշնային կառավարության գործունեության ֆինանսավորումը եւ տարերային աղետների հետեւանքները չեզոքացնելու համար ավելի քան 15 մլրդ դոլար է հատկացվում։ Օրենքն ընդունվել է կոնգրեսում դեմոկրատների հետ Թրամփի անսպասելի գործարքի արդյունքում, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը։
Օրինագիծն ընդունվել է ներկայացուցիչների պալատի կողմից (կողմ են քվեարկել 316, դեմ՝ 90 օրենսդիրներ) եւ քննադատության է ենթարկվել որոշ պահպանողական կոնգրեսականների կողմից։ Սակայն հինգշաբթի սենատն ակտը հաստատել է, իսկ ուրբաթ այն ստորագրել է Թրամփը՝ Մերիլենդ նահանգի Քեմփ Դեւիդ բնակավայրում գտնվող ԱՄՆ նախագահների նստավայր ժամանելուց անմիջապես հետո։