Շաբաթվա ամենաքննարկված հայ աստղերը և թեմաները
LifestyleBoomnews.am-ը գրում է.
Շաբաթը լի էր շոուբիզնեսյան իրադարձություններով ու հարցազրույներով։
Boomnews.am-ը անդրադարձել է դրանցից ամենակարևորներին։
Շաբաթը սկսվեց «Անուղղելիներով» ու Արտյոմ Կարապետյանի բացակայությամբ։ Իսկ թեման եզրափակվեց դերասանի տեսաուղերձով, որից պարզ դարձավ, որ դերասանը ոչ մի կոնֆլիկտ չունի հեռուսատաընկերության հետ։ Եզրակացություն՝ լավ մտածված PR քայլը ապահովված է։

Ֆուլ Հաուսի նկարահանումների սկիզբը և ընթացքը երկրպագուերի համար շաբաթվա ամենակարևոր իրադարձությունն էր։ Իսկ Անիի հարսանեկան կերպարը ամենահաճելին ու քննարկվածը։

Ռազմիկ Ամյանը հանդես եկավ իր նոր տեսահոլովակով, որին հաջորդեց Հռիփսիմե Հակոբյանի և Արկադի Դումիկյանի նոր` «Սիրհարվել եմ» երգի տեսահոլովակը։
Դիանա Գրիգորյանի «Նռան հատիկ» հեռուստասերիալը ու Դիանայի հեռանալու ու նոր պաշտոն ստանալու մասին լուրերը իսկական հարված եղավ սերիալասեր հայ հասարակության համար։ դա անակնկալ էր նույնիսկ սերիալի գլխավոր հերոսուհիու՝ Ռոզա Ֆիլբերգի համար։ Ամեն ինչ եզրափակվեց Դիամայի առեղծվածի բացահայտմամբ։

Երեկ պարզվեց, որ Քրիստինե Պեպելյանը չի կորել ու Էրիկի հետ հանդես է եկել նոր դուետով։
Իսկ արդեն երեկ երեկոյան կայացավ Հայկոյի շատ սպասված մենահամերգը, որից Boomnews.am-ը Ձեզ է ներկայացրել էքսկլյուզիվ տեսանյութեր։
