Թուրքիայի խորհրդարանի մոտակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել
Международные новостиԹուրքիայի խորհրդարանի շենքի մոտ գտնվող ակումբներից մեկում փոխհրաձգություն է տեղի ունեցել, գրում են թուրքական ԶԼՄ-ները:
Հաղորդվում է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել ակումբի երկու այցելուների միջև, և կրակողները թաքնվել են դեպքի վայրից:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, այժմ իրականացվում է փոխհրաձգություն կազմակերպած անձանց ձերբակալության ուղղությամբ աշխատանք:
Փոխհրաձգության հետևանքով ոչ ոք չի տուժել:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: