ՌԴ ԱԳ նախարարը Սաուդյան Արաբիա կայցելի
Международные новостиՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը սեպտեմբերի 9-11-ը Սաուդյան Արաբիա կայցելի, որտեղ կհանդիպի այդ երկրի թագավորի հետ։ Լավրովը նաեւ Հորդանան կայցելի։ Ամանում նախատեսված է Լավրովի զրույցը Աբդալլահ II թագավորի եւ այդ երկրի ԱԳ նախարարի հետ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ այցի ժամանակ մանրամասն կքննարկվեն ՌԴ-ի՝ Սաուդյան Արաբիայի եւ Հորդանանի հետ հարաբերություններն ամրապնդելու հեռանկարներն ու հարցերը։
Նրա խոսքով՝ ենթադրվում է, որ զրուցակիցները զգալի ուշադրություն կդարձնեն Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի իրադրությանը, նաեւ քաղաքական-դիվանագիտական միջոցներով հակամարտությունները եւ ճգնաժամային իրավիճակները կարգավորելու անհրաժեշտությանը։