Ադրբեջանում ձերբակալվել է Իրանի քաղաքացի, ով փորձել է երկիր թմրանյութ անցկացնել
Международные новостиԱդրբեջանում մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Իրանի քաղաքացու, ով փորձել է երկիր թմրանյութեր ներս բերել, հայտնում է Trend գործակալությունը:
Ինչպես գործակալությանը հայտնել են պետական մաքսային կոմիտեում, ռենտգենյան սարքով Իրանից Ադրբեջան անցնող Իրանի քաղաքացու պայուսակի և պիջակի զննության ժամանակ մոնիտորի վրա հայտնվել է կասկածելի առարկայի պատկեր:
Այդ պատճառով քաղաքացու պայուսակը և պիջակը ևս մեկ անգամ են ստուգել, և նրա պիջակի գրպանում մաստակի մետաղական տուփի մեջ հայտնաբերվել է 29,386 գրամ օփիում:
Փաստի առթիվ անցկացվում է հետաքննություն: