Աստղային «պլագիատ». հայ աստղերը կրկնօրինակում են համաշխարհային աստղերին
LifestyleԱստղերից ոմանք փորձում են չլարվել՝ ստեղծելով սեփական կերպարն ու կրկնօրինակում են մեկը մյուսի ոճը, սակայն մեր այսօրվա աստղերը, որոնց կներկայացնենք ձեզ, նման են համաշխարհային հայտնիներին ոչ միայն ոճով:
Լուիզա Ներսիսյան
Բեյոնսե
Լուիզան Բեյոնսեին նման է, ոչ միայն սանրվածքով և մազերի գույնով, այլ նաև դիմագծերով: Հաշվի առնելով այն փաստը, որ Լուզիան, իր ասելով, ոչ մի վիրահատության չի դիմել, համարենք, որ սա ուղղակի զուգադիպություն է:
Շպռոտ
Քայլի Ջեններ
Վերջին շրջանում Շպռոտը բազմաթիվ պլաստիկ վիրահատությունների է դիմել։ Ուշադիր նայելով նրա և Քայլիի նմանությանը՝ կարելի է ենթադրել, որ նա հենց Քայլիի շուրթերից ու քթից է փորձել ստանալ:
Ջուս
Լեդի Գագա
Ջուսն առաջին անգամ չէ կրկնօրինակում Լեդի Գագային, բայց կրկնօրինակելիս կարելի էր գոնե ընտրել ակնոցների օրիգինալը:
Հրաչ Մուրադյան
Դեվիդ Բեքհեմ
Հրաչի և Բեքհեմի նմանությունը երկուսի գրավիչ հայացքի մեջ է։ Հայացքը կրկնօրինակելն այդքան էլ հեշտ չէ, իսկ այ սանրվածքն արդեն ավելի հեշտ տարբերակ է:
Էրիկ Կարապետյան 
Դիմա Բիլան 
Էրիկը դեմքի կառուցվածքով նման է Բիլանին պատանի ժամանակ, սակայն միտումնավոր է կրկնօրինակում նրա ոճն ու սանրվածքը, թե ոչ, միայն նա կիմանա: