10 տարում iPhone-ի վաճառքից Apple-ի հասույթը 760 մլրդ դոլար է կազմել
Lifestyle10 տարում iPhone-ի վաճառքից Apple-ի հասույթը ընդհանուր առմամբ 760 մլրդ դոլար է կազմել։ Այս մասին ավում է Strategy Analytics ընկերությունում, փոխանցում է RNS-ն։
«Հասույթը շարունակում է ավելանալ, եւ մենք կանխատեսում ենք, որ 2018-ի վերջին iPhone-ը կդառնա աշխարհում առաջին սմարթֆոնը, որի վաճառքի ծավալը 1 տրիլիոն դոլար կկազմի»,-հետազոտությունը մեկնաբանում է ընկերության տնօրեն Քեն Հայերսը։
Առաջին iPhone-ը վաճառքում է հայտնվել 2007-ին, եւ 10 տարվա ընթացքում, Strategy Analytics-ի գնահատականների համաձայն, Apple-ը 1․2 մլրդ այդ սմարթֆոններից է վաճառել։