Անջելինա Ջոլին սնանկացման եզրին է
LifestyleԱնջելինա Ջոլին սնանկացման եզրին է. նա շատ մեծ գումարներ է ծախսում երեխաների ուսման, զվարճանքների և առօրյա հոգսերը հոգալու համար, բայց նրա ֆինանսները գնալով նվազում են, քանի որ վերջին շրջանում Ջոլին կինոյում գրեթե չի նկարահանվում, ավելի շատ հանդես է գալիս որպես ռեժիսոր:
Ժամանակի մեծ մասն Անջելինա Ջոլին նվիրում է երեխաների խնամքին և բարեգործությանը: Նրա նախագծերը եկամտաբեր չեն, հոնորարներ չեն ապահովում, իսկ Անջելինան ասում է, որ բարեգործությամբ ու հասարակական գործունեությամբ զբաղվում է ոչ թե հանուն փողի, այլ մարդկանց ուշադրությունը կաևորագույն խնդիրների վրա սևեռելու համար:
Լուրեր են պտտում, որ այս օրերին Անջելինա Ջոլին ֆինանսական մեծ խնդիրների առջև է կանգնել , քանի որ նրա ծախսերը նույնն են, իսկ եկամուտն զգալիորեն պակասել է: Նա հրաժարվում է ներգրավվել կոմերցիոն նախագծերում, նրա բանկային հաշիվը գնալով նվազում է, իսկ խնայողություններն ուղղվում են տան բազմաթիվ ծառայողների աշխատավարձերը վճարելուն:
Վերջին մի քանի տարիներին Անջելինայի անունը այլևս չի հայտնվում ամենաբարձր վարձատրվող աստղերի ցուցակում: