«Վե՛րջ, մենք ուղևորվում ենք». Սաակաշվիլին Լեհաստանից ուղևորվել է Ուկրաինա՝ «Կրակովեց» անցակետ
Международные новостиՈւկրաինական քաղաքացիությունից զրկված Վրաստանի նախկին նախագահ, Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Լեհաստանից ուղևորվում է Ուկրաինա՝ «Կրակովեց» անցակետ:
«Վե՛րջ, մենք ուղևորվում ենք Կրակովեց, Ուկրաինա»,- այսօր գրել է Սաակաշվիլին Facebook-ի իր էջում՝ ուղեկցելով այն լուսանկարով:

Հիշեցնենք, որ Սաակաշվիլլիի կողմնակիցները նախապես հայտարարել էին, որ ցույց են կազմակերպելու սահմանային անցակետի մետ: Իսկ Ուկրաինայի սահմանապահ պետական ծառայությունը երկիր այցելողներին նախազգուշացնրել էր հնարավոր դժվարությունների մասին, որոնք կարող են առաջանալ լեհ-ուկրաինական «Կրակովեց» սահմանային անցակետում՝ Միխեիլ Սահակաշվիլիի վերադարձի կապակցությամբ սպասվող ցույցերի պատճառով։
Հիշեցնենք նաև, որ Սաակաշվիլին լքել է Վրաստանը 2013թ.-ին: 2015թ.-ին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրան Ուկրաինայի քաղաքացիություն է շնորհել և նշանակել Օդեսայի նահանգապետ։ 2016թ.-ին հեռացել է այդ պաշտոնից՝ հայտարարելով, որ Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում պայքարել կոռուպցիայի դեմ։ 2016թ հուլիսի 26-ին նա Պետրո Պորոշենկոյի հրամանով զրկվել է այդ երկրի քաղաքացիությունից։ Նա անցել էր Լեհաստանում, որտեղ հայտարարել էր, որ 2017թ. սեպտեմբերի 10-ին, մուտք է գործելու Ուկրաինա և վերականգնելու իր քաղաքացիությունը։