Ամերիկացին մահացել է նույն գետում, որտեղ 4 տարի առաջ խեղդվել էին նրա որդիները
Международные новостиԱՄՆ Իլինոյս նահանգի բնակիչ Ջեսի Բուլոքը մահացել է նույն գետում, որտեղ 4 տարի առաջ խեղդվել էին նրա երկու որդին:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը, 37-ամյա ամերիկացին մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, երբ վերջինիս բեռնատարը դուրս է եկել ճանապարհից նույն գետի մոտակայքում, որտեղ լողալիս զոհվել էին նրա 12-ամյա և 9-ամյա որդիները:
Տղաների հետ դժբախտությունը պատահել էր 2013-ի ամռանը, երբ նրանք ողջ օրը դաշտում աշխատելուց հետո ցանկացել էին զովանալ և գետն էին մտել ոչ շատ խորը հատվածում:
Բուլոք ավագի մահից հետո նրա կինը Էմիլին մնացել է իրենց մյուս երեխաների՝ Սավաննայի և Թոմասի հետ: