Թուրքիան իր քաղաքացիներին կոչ է անել չայցելել Գերմանիա՝ «հակաթուրքական տրամադրությունների» պատճառով
Международные новостиԹուրքիան իր քաղաքացիներին կոչ է արել զերծ մնալ Գերմանիա այցելելուց՝ երկրում տիրող «հակաթուրքական տրամադրությունների» պատճառով: Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն, համապատասխան հաղորդագրությունը հրապարակել է Թուրքիայի ԱԳՆ-ն:
«Գերմանիայում քաղաքական համագործակցությունը հիմնվել են հակաթուրքական տրամադրվածության վրա և խոչընդոտում են մեր երկրի՝ ԵՄ անդամակցությանը», -ասված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի ԱԳՆ-ն Գերմանիայում բնակվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող քաղաքացիներին կոչ է արել «զգույշ լինել և զգուշորեն գործել այլատյացության և ռասիզմի դրսևորման հնարավոր միջադեպերի դեպքում»:
Անկարայի գործողությունները պատասխանն են Բեռլինի որոշումներին: Գերմանիան իր քաղաքացիների համար նմանատիպ հայտարարություն էր տարածել ապրիլին Թուրքիայում կայացած հանրաքվեի ժամանակ: