Ռուսաստանի Խանտե-Մանսիյսկի ինքնավար շրջանում բեռնատարի և ուղևորատար գնացքի բախման հետևանքով վիրավորների թիվը հասել է 17-ի
Международные новостиՌուսաստանի Դաշնության Խանտե-Մանսիյսկի ինքնավար շրջանում ուղևորատար գնացքի և բեռնատար ավտոմեքենայի բախման հետևանքով վիրավորների թիվը հասել է 17-ի: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ երեկ Ռուսաստանի Դաշնության Խանտե-Մանսիյսկի ինքնավար շրջանում ուղևորատար գնացքը բախվել է բեռնատար ավտոմեքենային:
Նախնական տեղեկություններով տուժել էր 15 մարդ, որոնցից 4-ը անչափահասներ են եղել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոցներ, մի քանիսի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր։ Գնացքը իրականացնում էր Ադլեր-Նիժնևարտովսկ երթուղին։