Սիրիայում փորձարկվել է ռուսական «Տերմինատոր» մարտական մեքենան
Международные новостиՍիրիայի մարտական պայմաններում փորձարկումներ է անցել տանկերի աջակցման համար նախատեսված ռուսական «Տերմինատոր» մարտական մեքենան:
Ինչպես հաղորդում է Life.ru-ն, այս մասին հայտնել է «Ուրալի տրասպորտային մեքենաշինական բյուրոյի» գլխավոր կոնստրուկտոր Անդրեյ Տերլիկովը:
Նրա խոսքով՝ մարտական մեքենան փորձարկվել է «Իսլամական պետության» դեմ մարտերի ժամանակ: Նա նշել է նաև, որ մարտական մեքենայի օգտագործման արդյունքները օգտակար կլինեն ՌԴ պաշտպանության նախարարության համար:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Տերմինատոր» մարտական մեքենան բանակի սպառազինման կազմում կընդգրկվի այս տարի: Այս տեխնիկայով հետաքրքրված են նաև Իսրայելը և Սիրիան: