Bloomberg-ը բացահայտել է Apple-ի նոր «ամենակարևոր» սմարթֆոնի անվանումը
Международные новостиBloomberg-ը բացահայտել է Apple-ի նոր «ամենակարևոր» սմարթֆոնի անվանումը՝ iPhone X: Հայտնի է, որ ավելի վաղ արտահոսքի հետևանքով համացանցում տարածվել է օպերացիոն համակարգը, որը կտեղադրվի ընկերության նոր սմարթֆոններում: Դրանում առկա ծրագրային կոդի շնորհիվ հնարավոր է դարձել պարզել նոր հեռախոսների անվանումները՝ iPhone X-ից բացի iPhone 8 և iPhone 8 Plus.
Աղբյուրի հաղորդմամբ՝ վերջին երկու սմարթֆոնները դիզայնով համարյա չեն տարբերվում նախորդ տարբերակներից, սակայն դրանց պրոցեսորն ավելի հզոր կլինի:
Նշվում է, որ iPhone X-ը ամբողջովին նոր դիզայն և մի շարք նոր գործառույթներ ունի: Մասնավորապես, հեռախոսը հագեցած կլինի բարելավված տեսախցիկով և ավելի հստակ դիսփլեյով, ինչպես նաև՝ Face ID դեմքերի ճանաչման համակարգով, որով հնարավոր կլինի արգելափակումից հանել սարքը:
Աղբյուրը ենթադրում է, որ նորույթի անվանումը հավանաբար կապված է սարքի 10-րդ տարեդարձի հետ:
Հայտնի է, որ Apple-ը կներկայացնի նոր սմարթֆոնները, ինչպես նաև Apple Watch-ը սեպտեմբերի 12-ին: