Դիարբեքիրում ահաբեկչական պայթյուն է տեղի ունեցել (լուսանկար)
Международные новостиԹուրքիայի Դիարբեքիր նահանգի Լիջե շրջանում մահապարտ ահաբեկիչը պայթյուն է իրականացրել տեղի Ժանդարմերիական զորամասի մոտ, այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org կայքը:
Մեքենայով դեպի Ժանդարմերիա առաջացող ահաբեկիչը ժամանակից շուտ է գործի դրել պայթուցիկը, ինչի արդյունքում պայթյունը որոտացել է զորամասից 150 մետր հեռավորության վրա և չի հասել իր նպատակին: Պայթյունի հետևանքով վիրավորում է ստացել Ժանդարմերիայի մեկ զինվորական, որն էլ հոսպիտալացվել է:
Մեքենայի ղեկին նստած մահապարտը ենթադրաբար հարում է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորմանը:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ը քրդական կազմակերպություն է, որի հիմնական նպատակն է զինված պայքարի միջոցով Թուրքիայի հարավ-արևելյան, Իրաքի հյուսիսային, Իրանի հյուսիս-արևմտյան և Սիրիայի հյուսիս-արևելյան տարածքներում հիմնել քրդական անկախ պետություն: Թուրք-քրդական հարաբերությունների սրման հերթական փուլը սկսվել է 2015-ի ամռանը:
Կազմակերպությունը 1978 թվականին հիմնադրել է Աբդուլլահ Օջալանը: