Թրամփն ու Էրդողանը պայմանավորվել են փակ հանդիպում անցկացնել Նյու Յորքում
Международные новостиԱՄՆ ու Թուրքիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում պայմանավորվել են առանձին հանդիպում անցկացնել։ Այս մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։
Նշվում է, որ երկու երկրների առաջնորդները մտադիր են փակ հանդիպում անցկացնել այս ամիս Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ժամանակ։ Հեռախոսազրույցի ժամանակ Թրամփն ու Էրդողանը նաեւ կարեւորել են ԱՄՆ-Թուրքիա ռազմավարական համագործակցություն: Երկու երկրների առաջնորդներն ընդգծել են տարածաշրջանում կայունության պահպանմանն ուղղված համատեղ ջանքերի կարեւորությունը։