Ռուսաստանը նշել է «Հյուսիսային հոսք-2» գազատարի կառուցման ժամկետները
Международные новости«Հյուսիսային հոսք-2» գազատարի նախագծի իրագործումն ընթանում է ծրագրի համաձայն և ավարտին կհասնի 2019-ի ավարտին: Корреспондент-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ռուսական «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Վերջինս կանխատեսում է, որ ընկերության գազի արտահանման ծավալը 2017-ի ավարտին ռեկորդային կլինի: Նրա խոսքով՝ արդեն 9.9 տոկոսով արտահանման աճ է գրանցվել: Ավելացել են երկրների ներկրման ծավալները, ինչպես օրինակ Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների պարագայում:
Միլլերի հաղորդմամբ՝ Եվրոպայում ռուսական գազի պահանջարկի աճը հաստատում է «Հյուսիսային հոսք-2» գազատարի տնտեսական անհրաժեշտությունը:
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը ենթադրում է Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից Գերմանիա հասնող գազատարների համակարգի կառուցում ու շահագործում, որի հզորությունը կկազմի տարեկան 55 մլրդ խորանարդ մետր: