Ереван, 01.Апрель.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно» Армянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в Москве ЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – Оверчук Представители омбудсмена встретились с задержанными после инцидента в Ереване В Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес Айвазян МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсис Иран грозит ударами по университетам США и Израиля в регионе Reuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефти Американский университет Армении перешел на дистанционное обучение


Ինչպե՞ս մկրտվել

Lifestyle
Qahana.am

Մկրտության համար նախ պետք որոշել օրը և ժամը, ապա այցելել եկեղեցի նախապես գրանցվելու: Գրանցման համար անհրաժեշտ են մկրտվողի անուն ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարին, հասցեն, հեռախոսը, կնքահոր անուն ազգանունը:


Մկրտության համար անհրաժեշտ պայմաններ.

Կնքահայրը պետք է լինի մկրտված, չափահաս, ցանկալի է՝ ոչ մոտ ազգական (ցանկալի չէ, որ հորեղբայրը, քեռին, հորեղբոր, քեռու, մորաքրոջ կամ հորաքրոջ զվակները լինեն կնքահայր), ուղղափառ դավանանք ունեցող:


Մկրտվողը չափահաս լինելու դեպքում պետք է պատշաճ և հարմար հագուստով լինի: Մկրտվողը, եթե չափահաս է, պետք է լինի սոված` հաղոդություն վերցնելու համար, չափահաս աղջիկները պետք է չշպարվեն, զարդեր չկրեն, զուգագուլպաներ չհագնեն, որպեսզի ծնկները բաց լինեն լվանալու համար:


Մկրտվողի ծնողները պետք է մկրտված լինեն, հակառակ դեպքում պետք է մկրտվեն երեխայի հետ:


Ի՞նչ պետք է բերել եկեղեցի մկրտության համար
1. Երկու մոմ
2. Խաչ (ըստ մկրտվողների քանակի)
3. Նարոտ (սպիտակ և կարմիր թելեր, ոլորած մեկը մյուսով (ըստ մկրտվողների քանակի)
4. Չօգտագործված սրբիչ (ըստ մկրտվողների քանակի)


Մկրտվողի համար կարևոր է իմանալ


Մկրտության խորհրդի հաստատումը


Քահանան երեք անգամ հարցնում է կնքահորը. «Այս երեխան ի՞նչ է ցանկանում»: Կնքահայրը երեք անգամ պատասխանում է. «Հավատք, հույս, սեր և մկրտություն: Մկրտվել և արդարանալ, սրբվել մեղքերից, ազատվել դևերից և ծառայել Աստծուն»: (Մաշտոց, Կանոն սուրբ Մկրտության)
Մկրտության օրինակը տվել է Ինքը` Քրիստոս: Քրիստոս, Հորդանան գետի մեջ մկրտվելով, օրհնեց ջուրը, իսկ Նիկոդեմոսի միջոցով էլ հայտնեց մեզ, որ եթե չծնվենք Հոգուց և ջրից, չենք կարող Աստծու արքայություն մտնել (Հովհ. Գ 5): Տերը մի ժամանակ ջրհեղեղով պատժեց մարդկությանը, իսկ այժմ նույն ջրով նոր կյանք է պարգևում նրան:


Մկրտությամբ մարդը նորոգվում է, վերածնվում և մաքրվում ադամական (սկզբնական) մեղքից: Այն մեղքից, որն առաջացավ Ադամի անհնազանդության պատճառով, և որին ժառանգորդ դարձավ ամբողջ մարդկությունը: Աստծու պատվիրանի նկատմամբ անհնազանդությունը պատճառ եղավ, որպեսզի Ադամը զրկվի դրախտային կյանքից՝ իր շնորհական վիճակից, դառնա մահկանացու և դատապարտվի Դրախտից դուրս ապրելու և սեփական քրտինքով հանապազօրյա հացը վաստակելու:


Մարդուն այս անկյալ վիճակից բարձրացնելու համար Աստված Ինքը ձեռք մեկնեց Իր Որդու` Հիսուս Քրիստոսի միջոցով: Քրիստոս Իր մարդեղությամբ, քարոզությամբ, քավչական մահով, հարությամբ և մկրտության սուրբ խորհրդի միջոցով մարդուն ազատեց ադամական մեղքից: Հիսուս ասաց. «Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի, և ով չհավատա, պիտի դատապարտվի» (Մարկ. ԺԳ 16):


Հետևաբար ոչ միայն անհրաժեշտ է մկրտվել, այլև կարևոր է հասկանալ, թե ինչ է նշանակում մկրտություն:


Ի՞նչ է կատարվում մկրտության պահին


Մկրտությամբ մարդը դառնում է Աստծո որդեգիր և անդամ Քրիստոսի Եկեղեցու: Մաքրվելով սկզբնական մեղքից և ծնվելով հոգևոր ծննդյամբ՝ նա դառնում է Երկնքի Արքայության ժառանգորդ՝ վերստին ստանալով աստվածային այն պատկերը, որ ուներ Դրախտում մինչ մեղսագործությունը: Մկրտությամբ մեռնում է հին մարդը, և ծնվում է նորը: Այդ պատճառով էլ մկրտված մարդը պետք է հեռանա իր կյանքի նախկին անհավատ ընթացքից և քայլի աստվածային արդարության ու ճշմարտության ճանապահով:


Ի՞նչ է անհրաժեշտ մկրտվելու համար


Մկրտության համար նախ պետք է հավատք ունենալ, հրաժարվել չարից ու նրա գործերից: Պետք է գիտենալ հավատքի դավանությունը, ունենալ համապատասխան գիտելիքներ քրիստոնեության և Եկեղեցու վերաբերյալ: Եվ ամենից առաջ պետք է հավատալ Սուրբ Երրորդությանը, քանի որ Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով ենք մկրտվում, ինչպես և Քրիստոս պատվիրեց իր առաքյալներին. «Ինձ է տրված ամեն իշխանություն երկնքում և երկրի վրա. ինչպես Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ձեզ եմ ուղակում: Գնացեք ուրեմն, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում, մինչև աշխարհի վախճանը» (Մատթ. ԻԸ 18-20):


Մարդիկ հաճախ հարց են տալիս. «Եթե հավատքը կարևոր նախապայման է, ուրեմն ինչո՞ւ է կատարվում մանկանց մկրտությունը»:


Ակնհայտ է, որ մենք չգիտենք մեր վախճանի օրը, սակայն պարտավոր ենք այդ օրը դիմավորել Աստծո որդեգիր դարձած և Աստծո խնամքին հաձնված, քանի որ մկրտության շնորհիվ կյանքի փորձություններին դիմակայում ենք, աստվածային խնամատարությամբ՝ ունենալով մեր պահապան հրեշտակը, որն Աստծու առջև մեր բարեխոսն է: Այսու պետք է մկրտվող երեխան ունենա իր կնքահայրը: Վերջինս էլ պարտավոր է լինել մկրտված և ունենալ հոգևոր գիտելիքների որոշակի պաշար, որպեսզի Աստծո պատվիրանների համաձայն դաստիարակի փոքրիկին:


Ուստի հավատա, որ եթե մկրտվես, Աստված քեզ պիտի օրհնի, իսկ եթե մկրտված ես, ուրեմն աշխատիր սրբությամբ պահել շնորհաբաշխ մկրտության սուրբ խորհրդի պարգևները, այլապես գանձ ունենալն ու անտեսելն առավել վտանգավոր է, քան ընդհանրապես չունենալը:


Դրոշմի խորհուրդը


Մկրտության մաքրագործող խորհրդին հաջորդում է Դրոշմի շնորհաբաշխ խորհուրդը: Դրոշմի խորհուրդը հավատքի մեջ զորանալու համար է: Այս խորհուրդը Սուրբ Հոգու նորոգիչ շնորհների ընդունման համար է, որոնցով մարդը զորանում է հոգով և անտեսանելի զրահներով ու զենքերով սպառազինվում` ընդդեմ չարի հարձակումների:


Առաքյալները մկրտությունից անմիջապես հետո ձեռք էին դնում մկրտվածների վրա, որպեսզի նրանք Սուրբ Հոգին ստանան (Տես Գործք 8:11-17, 19:1-6, Եբր. 6:2): Հետագայում Եկեղեցում Մյուռոնը գործածվեց որպես Սուրբ Հոգու իջնելու և ընդունելու միջոց: Մյուռոնը հունարեն բառ է, որ նշանակում է անուշահոտ յուղ: Այսպիսով, Դրոշմի խորհուրդը կատարվում էր կամ ձեռք դնելով, կամ էլ սրբալույս Մյուռոնի օծմամբ: Հայոց եկեղեցին, ինչպես նաև արևելյան մյուս եկեղեցիները, Դրոշմի խորհուրդը կատարում է մկրտությունից անմիջապես հետո՝ ըստ նախկին տիեզերական Եկեղեցու սովորության՝ համաձայն առաքյալների և սուրբ հայրերի օրենքների:


Դրոշմի խորհուրդը կոչում ենք նաև ԿՆՈՒՆՔ, քանի որ աստվածային կնիքով դրոշմվում են մկրտվողի մարմնի տասներեք մասերը՝ ճակատը, աչքերը, ականջները, քիթը, բերանը, ձեռքերը, սիրտը, մեջքը և ոտքերը:


Դրոշմը հաստատության խորհուրդ է, որ տրվում է մարդուն՝ զորացնելու և արիացնելու համար:
Դրոշմը խորհրդանշում է Սուրբ Հոգու էջքը մկրտվածների վրա, այն անհատական Հոգեգալուստ է:


Ամփոփում


Մկրտության և Դրոշմի խորհրդների կատարման համար Եկեղեցին կարևորում է հետևյալ անհրաժեշտ հանգամանքները.
1. Մկրտության և Դրոշմի սուրբ խորհուրդները հաստատել է մեր Փրկիչը՝ Հիսուս Քրիստոս:
2. Մկրտությամբ մարդը մաքրվում է ադամական մեղքից: Մկրտությունն ընդունող երախան (այսպես են կոչում չմկրտվածին) դառնում է Աստծո որդեգիր:
3. Դրոշմով մարդը զորանում և հաստատվում է որպես քրիստոնյա ապրելու համար:
4. Մկրտության և Դրոշմի վայրը Եկեղեցին է և միայն բացառիկ դեպքերում այն կարելի է տանը կատարել:
5. Մկրտության ժամանակ մանուկ երեխան հանուն Սուրբ Երրորդության երեք անգամ ընկղմվում է ջրով լի ավազանի մեջ՝ խորհրդանշելով Քրիստոսի մահը, թաղումը և հարությունը, որով մասնակից է դառնում Քրիստոսի կյանքին: Մեծահասակների դեպքում ընկղմման փոխարեն պարզապես լվացում է տեղի ունենում: Հետևաբար մկրտվողը պետք է մաքուր լինի աշխարհային քսուքներից և դիմափոշիներից:
6. Կնքահայրը անպատճառ պետք է լինի մկրտված և հավատացյալ անձ: Խրախուսելի է, որպեսզի կնքահայրն այնպիսի մեկը լինի, որն իր քրիստոնեական գիտելիքների հմտությամբ կարողանա ուղեցույց լինել իր սաներին:
7. Եթե մարդը գիտակցական տարիքում է մկրտվում, ապա պետք է հոգևոր լուրջ պատրաստության շրջան անցնի: Իսկ մանուկը այդ շրջանը պետք է անցնի իր աճմանը զուգընթաց՝ կնքահոր ու ծնողների աջակցությամբ:
8. Մկրտության և Դրոշմի խորհրդակատար անձը քահանան է: Աշխարհականներից և ոչ ոք իրավունք չունի մկրտել և դրոշմել, քանի որ այդ իրավունքն ու իշխանությունը աստվածադիր օրհնությամբ առաքյալների կողմից փոխանցվեցին քահանաներին:
9. Պետք է իմանալ, որ արգելվում է կրկնամկրտությունը, որովհետև մարդը մեկ անգամ է ծնվում, և քանի որ մկրտությունն իր մեջ ծննդյան խորհուրդն ունի, ուստի մեկ անգամ էլ մկրտվում է. «Մեկ Տեր կա, մեկ հավատ, մեկ մկրտություն», - ասում է Ս. Պողոս առաքյալը (Եփես. Դ 5):
10. Դրոշմը նույնպես անկրկնելի խորհուրդ է:
11. Նոր ծնունդը մկրտությամբ մեզ իրավունք է տալիս նաև նոր անուն ունենալ: Մկրտվողը կարող է իր անունը փոխել՝ որպես Քրիստոսով վերածնված նոր մարդ:
12. Մկրտության համար անհրաժեշտ է խաչ, կարմիր ու սպիտակ թելերից հյուսված նարոտ (որը խորհրդանշում է խաչի վրա Քրիստոսի կողից հոսած արյունն ու ջուրը) և սրբիչ:
13. Եթե պսակի համար կան արգելված օրեր, ապա մկրտությունը և դրոշմը կարելի է կատարել տարվա բոլոր օրերին:
14. Մկրտվել կարող են նաև հղի կանայք, բայց նրանց մկրտությունը պտղին չի վերաբերում:
15. Մկրտությունից հետո գործած մեղքերից թողություն ստանալու համար սահմանված է Ապաշխարության խորհուրդը:
16. Մկրտության և Դրոշմի խորհուրդների լրումն է Սուրբ Հաղորդության խորհուրդը՝ Քրիստոսի Սուրբ Մարմնի և Արյան ճաշակումը:
Այս ամենով մկրտվողը դառնում է կատարյալ քրիստոնյա և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու զավակ:
Այսպիսով, եթե քո մեջ հասունացել է հոգևոր վերածննդի պահը, մի երկմտիր, հավատա Աստծո առաջնորդությանը և գնա Եկեղեցի: Կնքիր հաշտության այդ դաշինքը, որը կենսորոշ ու վճռական է մեզանից յուրաքանչյուրի համար:

Затопили плакатами «с сердечками»: «Паст»Снова активизируют сквернословие, злобу и ненависть: «Паст»Существует желание не допустить, чтобы «Арарат-Армения» стала чемпионом: «Паст»Ким Кардашьян выставила на благотворительный аукцион одежду из сериала «Все честно»IDBank представил специальное предложение на TOON EXPO 2026Международная конференция FINTECH360 соберет в Ереване 500 участниковАрмянский самбист Карен Саргсян завоевал золото «Кубка основоположников самбо 2026» в МосквеЕАЭС хочет, чтобы Армения активнее участвовала в кооперации с другими странами ЕАЭС – ОверчукПредставители омбудсмена встретились с задержанными после инцидента в ЕреванеВ Большом театре в Москве прошла премьера оперы Верди «Отелло»: в главной партии выступил Ованнес АйвазянПри поддержке Ucom в Вагаршапате состоялся региональный молодежный форум «ДемАрДем: Диалог поколений»МИД Ирана: Зеленский пытается обобрать страны Ближнего Востока The Hill: свыше ста миллионов американцев уверены, что застанут апокалипсисИран грозит ударами по университетам США и Израиля в регионеReuters: Турция, Египет и Саудовская Аравия хотят создать консорциум по нефтиАмериканский университет Армении перешел на дистанционное обучение Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankЭксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4%