Մերկելն առաջարկել է միջուկային հարցի շուրջ բանակցություններ վարել Հյուսիսային Կորեայի հետ՝ Իրանի օրինակով
Международные новостиԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ պատրաստ է Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագրին վերջ դնելուն ուղղված դիվանագիտական նախաձեռնություն սկսել:
Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, Մերկելն առաջարկել է նաև բանակցություններ վարել Իրանի միջուկային համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների օրինակով:
Հարավային Կորեան շաբաթ հայտարարել էր, որ Հյուսիսային Կորեան կարող է նոր հրթիռային փորձարկումներ իրականացնել՝ նշելու միջուկային փորձարկումների մեկամյակը: Այս կանխատեսումից օրեր առաջ ԿԺԴՀ-ն իրականացրել էր խոշորագույն և թվով վեցերորդ միջուկային փորձարկումը՝ ջրածնային ռումբի ներգրավվածությամբ:
«Իրանի դեպքում դա երկարատև, բայց կարևոր դիվանագիտական ժամանակաշրջան էր: Կարող եմ նմանօրինակ ձևաչափ պատկերացնել նաև Հյուսիսային Կորեայի հակամարտությանը վերջ դնելու համար: Եվրոպան և հատկապես Գերմանիան պատրաստ են ակտիվ դերակատարություն ունենալու այդ հարցում», - ասել է Մերկելը գերմանական թերթին տված հարցազրույցում: