Հռոմի Ֆրանցիսկոս պապը վնասվածք է ստացել Կոլումբիայում
Международные новостиՀռոմի Ֆրանցիսկոս պապը, որը այցով գտնվելով Կոլումբիայում, վնասվածք է ստացել պապական մեքենայով ուղևորության ժամանակ: Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցին, միջադեպը տեղի է ունեցել Կարթահենա քաղաքում:
Պապական ավտոմեքենան ընթանալիս է եղել փողոցներով, որտեղ հազարավոր ուխտավորներ էին հավաքվել: Ինչ-որ պահի մեքենան կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով սրբազան քահանայապետը դեմքով հարվածել է ապակյա տանիքը պահող մետաղյա դարակին:
80-ամյա պապը վնասել է ձախ hոնքը, որի վրա բացված վերքից արյուն է կաթացել նրա հագուստին: Շարասյունը հարկադիր կանգառ է կատարել, և պապի վերքը տեղում մշակել են:
Ինչպես աղբյուրը նշում է, Հռոմի պապն անօթևանների կացարան էր ուղևորվում: Կարթահենան Կոլումբիայում նրա վերջին կանգառն է: Կոլումբիա վերջինս մեկնել էր սեպտեմբերի 6-ին: