Ֆրանսիայում անհայտ անձինք գնդակահարել են չորս քաղաքացու՝ այդ թվում երկու երեխայի.Le Parisien
Международные новостиՖրանսիայի հյուսիսում անհայտ անձինք գնդակահարել են 4 քաղաքացու՝ այդ թվում երկու երեխայի, հաղորդում է Le Parisien-ը:
Ըստ նախնական տվյալների՝ մահացածը Ուազ շրջանի բնակչուհի է՝ իր երկու երեխաների հետ: Ենթադրվում է, որ չորրորդ մահացածը ընտանիքի բարեկամ է եղել: Սպանված երեխաները եղել են հինգ և երեք տարեկան:
Դաժան հարձակման հեղինակներից մեկը տեղում ինքնասպան է եղել, մյուսը դիմել փախուստի. նրա դեմ քրեական հետախուզում է հայտարարված:
Այլ տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: