Նիհարելու համար պետք չէ փոքր չափաբաժիններով ուտել
LifestyleՆախկինում մասնագետները ճիշտ էին համարում օրվա ընթացքում սնվել հաճախ, բայց փոքր չափաբաժիններով: Թվում էր, թե այդպիսով կարելի է խուսափել քաշի ավելացումից:
Սակայն գիտնականների վերջին հետազոտությունները ցույց տվեցին, որ դա հեռու է իրականությունից:
Փորձին մասնակցող կամավորներին տրվեց նույն քանակությամբ կարտոֆիլի ֆրի: Մի խումբն այն ստացավ երկու մեծ չափաբաժիններով, իսկ մյուսը՝ իննը փոքր փաթեթներով: Այն հարկավոր էր ուտել հեռուստացույց դիտելիս՝ գնահատելով կերածի քանակը:
Փորձի արդյունքում պարզվեց, որ փոքր չափաբաժիններով սնվող խմբի անդամներն ավելի շատ ֆրի կերան, քան նրանք, ովքեր ստացել էին երկու չափաբաժնով: Դա տեղի է ունենում, որովհետև քիչ-քիչ ուտելով՝ մարդը չի զգում կերածի քանակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: