Հյուսիսային Կորեան ԱՄՆ-ին սպառնացել է «մեծ ցավով եւ տառապանքներով»
Международные новостиՊաշտոնական Փհենյանը հայտարարել է աննախադեպ միջոցառումներին պատրաստ լինելու մասին երկրի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման դեպքում: Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարության մեջ նշված է, որ սահմանափակումներին հետեւած պատասխանը ԱՄՆ-ին «մեծ ցավ ու տառապանքներ» կբերի:
Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հրապարակեոլ է Հյուսիսային Կորեայի ԱԳՆ հայտարարությունը: Գերատեսչությունում հայտարարել են, որ ԱՄՆ կողմից պատժամիջոցները եւ ճնշումը մտնում են «ծայրահեղ ոչ խելամիտ փուլ»: Փհենանի կարծիքով՝ ԱՄՆ-ն մանիպուլացնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդին, որպեսզի խստացնի Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները: Փհենյանը նշել է, որ ուշադիր հետեւում է ԱՄՆ գործողություններին եւ պատրաստ է հակահարված տալուն: «Հյուսիսային Կորեայի նախաձեռնելիք միջոցառումները Միացյալ Նահանգների համար այնպիսի մեծ ցավ ու տառապանքներ կառաջացնեն, որոնցով նրանք իրենց պատմության մեջ չեն անցել»,- նշված է ԱԳՆ հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ «հզորագույն ջերմամիջուկային զենքը» մշակվել է ԱՄՆ կողմից աճող թշնամական գործողությունները զսպելու եւ Կորեական թերակղզում միջուկային պատերազմը կանխելու համար, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սեպտեմբերի սկզբին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային մարտալիցքի հաջող փորձարկման մասին, որը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների սպառազինման համար: Ճապոնացի եւ հարավկորեացի զինվորականները լիցքի հզորությունը 120-160 կիլոտոննա են գնահատել, որը գերազանցում է 1945 թվականին Հիրոսիմայի եւ Նագասակիի վրա նետված ատոմային ռումբերի պոտենցիալը: Ի պատասխան՝ ԱՄՆ-ն խոստացել է ՄԱԿ ԱԽ-ում քվեարկության դնել Հյուսիսային Կորեայի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին բանաձեւի նախագիծը: