ՄԱԿ-ում Մյանմարի իրադարձությունները «էթնիկ զտման» օրինակ են անվանել
Международные новостиՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Զեյդ Ռաադ ալ Հուսեյնը ռոհինջա ազգության ներկայացուցիչների նկատմամբ իրադարձությունները «էթնիկ զտման» օրինակ է անվանել։
ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 36-րդ նստաշրջանում իր ելույթի ժամանակ Ռաադ ալ Հուսեյնն ընդգծել է, որ Մյանմարը հրաժարվում է մարդու իրավունքների ոլորտում խախտումները հետաքննելու հասանելիություն տրամադրել, իրավիճակն ամբողջությամբ գնահատել չի կարելի, սակայն դա կարելի է «էթնիկ զտման» վառ օրինակ անվանել։
Նա հիշեցրել է, որ դեռ անցյալ տարի ասել է, թե Մյանմարում ռոհինջա ազգության մարդու իրավունքների ոտնահարումները հնարավոր է՝ մարդկության դեմ հանցանք որակավորվեն, եթե Միջազգային քրեական դատարանն այդպես վճռի»։ Նա Մյանմարի իշխանություններին կոչ է արել ավարտել ռոհինջաների բնակության շրջանում գործողությունը եւ դադարել ձեւացնել, թե նրանք իրենք են այրում իրենց տներն ու ոչնչացնում իրենց գյուղերը։
Ռաքհայն նահանգում ռոհինջաների եւ նահանգի բնիկ բնակիչների միջեւ հակամարտությունը երկար տարիների պատմություն ունի։ Վերջին շրջանում հակամարտությունը կրկին սրվել է։