Հայտնի են դարձել Ֆրանսիայում կնոջ եւ երեխաների սպանության ողբերգական մանրամասները
Международные новостиՀայտնի են դարձել Ֆրանսիայում կնոջ եւ երեխաների սպանության ողբերգական մանրամասները։
Daily Mail–ը հայտնում է, որ Նուայոնի քաղաքապետ Վիրժինի Ժերարը պատմել է, որ զոհվել են ընտանիքի 4 անդամները՝ կինը, 2 երեխաներն ու ամուսինը, որն էլ հենց հարձակվել էր նրանց վրա։ Ընտանիքի հայրը, որը ոստիկանության աշխատակից էր, սպանել էր կնոջն այն բանից հետո, երբ վերջինս հայտնել էր, որ լքում է նրան։ Հարազատներին սպանելուց հետո տղամարդն ինքնասպան էր եղել։ Զույգն ուներ 5 երեխա, որոնցից 3-ն այս պահին բարեկամների խնամքին են հանձնված։
Ընտանիքում վեճը սրվել էր կիրակի։ Ամուսինները լուրջ վիճել էին, նրանց տուն ժանդարմներ էին եկել։ Դրանից հետո կինը վերցրել էր երեխաներին եւ հեռացել։ Կայարանում, որտեղից նա ուզում էր մեկնել հարազատների մոտ, նրանց գտել էր ամուսինը եւ փորձել համոզել տուն վերադառնալ։ Ծագած վեճի արդյունքում էր տեղի էր ունեցել միջադեպը։