Ռիհաննան ներկայացրեց կոսմետիկայի իր հավաքածուն
LifestyleՆյու Յորքում Նորաձեւության շաբաթը լի էր անակնկալներով: Այս շաբաթ Ռիհաննան ներկայացրեց Fenty Beauty- ի երկար սպասված հավաքածուն:
Երգչուհու խոսքերով` կոսմետիկայի ստեղծման մտահղացումն առաջացել է մաշկի բոլոր գույներով աղջիկների համար կոսմետիկայի ստեղծման գաղափարից:
Ռիհաննայի հավաքածուի մեջ կան 40 երանգ տոնային քսուքներ, բազային ստվերաներկեր, շրթունքի մատիտներ և շրթներկներ, դիմափոշիներ և կարմրաներկեր, խոզանակների լայն տեսականի, մի խոսքով այն ամենը, ինչն անհրաժեշտ է աստղային դիմահարդարման համար:
Fenty Beauty-ի կոսմետիկ միջոցներից հնարավոր է ձեռք բերել Sephora խանութներում եւ բրենդի պաշտոնական կայքում:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: