Վերա Բրեժնևան բացահայտում է լավ տեսք ունենալու իր գաղտնիքները
LifestyleՈւկրաինացի երգչուհի Վերա Բրեժնևան երբեմն գեղեցկության և առողջության մասին օգտակար խորհուրդներ է տալիս իր սիրելի երկրպագուներին: Ինչպես նկատել ենք` երգչուհին աշխատում է ճիշտ սննդակարգով ապրել և հաճախակի է սպորտով զբաղվում և իր երկրպագուներին էլ հորդորում է իրենից օրինակ վերցնել և տալիս է օգտակար խորհուրդներ, թե ինչպես կարելի է լավ տեսք ունենալ:
Նա իր էջում կատարած գրառումներից մեկում նշել է, որ առավոտը սկսում է մեկ բաժակ սենյակային ջերմաստիճանի ջրով: Այնուհետև ժամանակ է հատկացնում մարզանքին, նախաճաշում է և եթե մինչև ճաշ սով է զգում, մի փոքր ուտում է միրգ կամ բանջարեղեն, կամ ֆրեշ, կամ չորացրած մրգեր է ուտում:
Օրական առավելագույնը երկու 2 բաժակ ֆրեշ է խմում, որոնցից մեկը՝ մրգային, մյուսը՝ բանջարեղենով: Նա նշել է, որ ճաշն ամենահագեցած ուտելու ժամն է, իսկ ընթրիքը` ամենից թեթևը պետք է լինի՝ բանջարեղենով ու սպիտակուցով հագեցած: Երբեմն կարելի է նաև շիլա ուտել ու բանջարեղեն, կամ պարզապես բանջարեղեն: Ընթրիքն անհրաժեշտ է ավարտել քնելուց առնվազն 4 ժամ առաջ:
Սննդացանկից պետք է բացառել հետևյալ սննդամթերքները՝ ծանր սոուսներ, մարգարին, գազավորված քաղցր ըմպելիք, փաթեթներով հյութեր, կենդանական ծագման յուղ, խմոր, արագ սնունդ: Պետք է օրվա ընթացքում առնվազն 1.5 լ ջուր խմել, որից մեկական բաժակ՝ ամեն անգամ ուտելուց առաջ: Ուտելուց անմիջապես հետո կամ ընթացքում պետք չէ խմել:
Սպորտով պետք է զբաղվել շաբաթական 3-4 անգամ: Մարզումը պետք է լինի մեկ ժամ` կարդիո+ուժային, յոգա՝ շաբաթական 2 անգամ:
Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը: