Այս պարզ հնարքը կօգնի կիտրոնները թարմ պահել ավելի քան 1 ամիս
LifestyleԿիտրոնը համարվում է ամենից շատ օգտագործվող ցիտրուսը։ Շնորհիվ իր դեղին գույնի ու անհավանական համի՝ այս միրգը մի շարք առողջական օգուտներ է բերում օրգանիզմին։ Կիտրոնը կարուստ է վիտամին C-ով ու ֆլավոնիդներով, ինչը կարող է մեծացնել սնուցիչների կլանումը։
Մարդկանց մեծամասնությունը, որպես կանոն, կիտրոնը պահում է խոհանոցում՝ մյուս սննդամթերքների հետ միասին։ Այս միջոցը թույլ է տալիս կիտրոները երկար ժամանակ թարմ պահել։
Կիտրոնը սառնարանում մյուս մթերքների հետ պահելը ճիշը չէ, իսկ սենյակային ջերմաստիճանում կիտրոնների պահպանման ժամկետը չի գերազանցում 5 օրը,որից հետո կորցնում են իրենց համն ու սննդային արժեքը։ Վիտամին C-ն հատկապես զգայուն է լույսին ու ջերմությանը։
Կիտրոնների թարմությունը երկար ժամանակ պահպանելու համար անհրաժեշտ է դրանք դնել պոլիէթիլենային ամուր փակվող տոպրակի մեջ ու նոր պահել սառնարանում։ Այս միջոցը նվազեցնում է ու դանդաղեցնում նաև մրգի հասունացման ու փչանալու պրոցեսը։