Սաուդյան ռեժիմը պատրաստվում է իշխանությունը փոխանցել արքայազն Մուհամադ բին Սալմանին․ լրատվամիջոցներ
Международные новостиՍաուդյան Արաբիայում զանգվածային կալանքներ են տեղի ունեցել, գրում է Newsru.co.il-ը։
Աղբյուրի համաձայն՝ կալանավորվել է ազդեցիկ շեյխ, աստվածաբան Սալման ալ Ավդան, որը բազմիցս իշխանությունների քննադատությամբ է հանդես եկել։ 1994-1999-ին բարեփոխումների կոչ անելու համար նա արդեն հայտնվել էր ճաղերի հետեւում։ Իսկ սոցկայքերում իր վերջին գրառումներից մեկում նա Կատարի եւ արաբական 4 պետությունների միջեւ վեճը հարթելու հույս է հայտնել։
Պարբերականը նշում է, որ ընդհանուր առմամբ մի քանի տասնյակ մարդ է կալանավորվել, որոնց թվում՝ հանգուցյալ թագավոր Ֆահդի որդին՝ արքայազն Աբդուլ Ազիզը։ Իրանական Press TV հեռուստաալիքը պնդում է, որ դրանով ռեժիմը պատրաստվում է իշխանությունը փոխանցել արքայազն Մուհամադ բին Սալմանին։