Մաստակի «սուպեր» հատկությունը
LifestyleԱմերիկացի գիտնականները բազմաթիվ ուսումնասիրությունների արդյունքում հանգել են այն եզրակացության, որ առանց շաքարի մաստակը նպաստում է բնական ճանապարհով նիհարելուն:
Մաստակը նվազեցնում է կալորիաների օգտագործման քանակը, փոխարենը` մարդն ավելի շատ էներգիա է ծախսում: Դիետոլոգները հետազոտություն են անցկացրել, որին 35 կին և տղամարդ է մասնակցել, ովքեր նախաճաշից և ճաշից առաջ 20 րոպե մաստակ են ծամել:
Հետազոտության արդյունքում պարզվել է, որ, մաստակ ծամելով՝ նրանք 67 կալորիա քիչ են ստացել և օրվա ընթացքում այդ բացը չեն լրացրել: Բացի այդ, մաստակ ծամելիս մարդիկ 5 % ավել էներգիա են ծախսել:
Հետազոտության մասնակիցները փաստել են, որ մաստակը նվազեցրել է նաև քաղցի զգացողությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց ORER.news-ը: