Սաուդյան Արաբիայում կանխել են երկրի ՊՆ շենքի վրա ԻՊ-ի գրոհայինների հարձակումը. SPA
Международные новостиՍաուդյան Արաբիայի անվտանգության ուժերը կանխել են Էր Ռիադում երկրի պաշտպանության նախարարության շենքի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների հարձակումը: Այդ մասին պետական SPA լրատվական գործակալությանը հայտնել է պաշտոնական աղբյուրը, հաղորդում է Reuters գործակալությունը:
Նախնական տվյալներով՝ ահաբեկիչները Եմենի քաղաքացիներ են: Նրանցից առգրավվել է մահապարտի երկու գոտի, ինը ինքնաշեն ռումբ, հրազենային և ոչ հրազենային զենք: Ինչպես նշում է գործակալությունը, անվտանգության ուժերի աշխատակիցները նաև ձերբակալել են Սաուդյան Արաբիայի երկու քաղաքացու, նրանց կապը ձերբակալվածների հետ պարզվում է:
Աղբյուրի տեղեկություններով՝ անվտանգության ուժերը նաև կարողացել են չեզոքացնել մարդկանց խումբ, որն աշխատել է «օտար երկրների օգտին՝ թագավորության անվտանգության դեմ»: