Բյուլբյուլօղլուն աշխատակիցներին չի արգելում հաճախել Մագոմաեւին նվիրված միջոցառումներին. դեսպանատունը հերքում է
Международные новостиՌուսաստանում Ադրբեջանի դեսպանատունը կտրականապես հերքում է լրատվամիջոցներում հրապարակված մեղադրանքները դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի վերաբերյալ:
Հրապարակումներում, մասնավորապես, նշվում էր, որ Փոլադ Բյուլբյուլօղլուն Արդրբեջանի դեսպանատան աշխատակիցներին արգելում է հաճախել Մուսլիմ Մագոմաեւին նվիրված միջոցառումներին:
haqqin.az-ը հայտնում է, որ դեսպանատնից զարմանք են հայտնել այն փաստի կապակցությամբ, որ նման հոդվածները սկսել են հրապարակվել այն ժամանակ, երբ Փոլադ Բյուլբյուլօղլուի թեկնածությունն առաջադրվել է ՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում: Հայտարարության մեջ նշված է, որ Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակիցների նշանակման եւ ազատման հարցը Ադրբեջանի ԱԳՆ ուղղակի իրավասությանն է ենթակա: