Ереван, 19.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Երբ բացասական դեր էի խաղում, իրական կյանքում մարդիկ քաշվում ու վախենում էին ինձանից». Սյուզան Պապյան

NEWS.am STYLE-ը գրում է.

Մերօրյա հայկական հեռուստասերիալների ամենահայտնի դերասանուհիներից մեկը՝ Սյուզան Պապյանը, որին հեռուստադիտողը ճանաչում է «Որոգայթ», «Սիրո գերին», «Ուրիշի հոգին» եւ մի շարք այլ սերիալներից, իր հեռուստատեսային կարիերան սկսել է որպես հաղորդավարուհի, իսկ մասնագիտությամբ Սյուզանը լրագրող է, նաեւ հոգեբան:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է լրագրությունից կինո անցնելու, բացասական դերերով հանդես գալու եւ առաջիկա նորությունների մասին:

Սյուզան, հեռուստատեսությունում Ձեր մուտքը սկսել եք որպես հաղորդավարուհի: Ինչպե՞ս կայացավ անցումը կինո:

Շատ պատահական… Հրավեր ստացա նկարահանվելու Գոռ Վարդանյանի «Չգրված օրենք» ֆիլմում: Այդ նկարահանումներն ամենահիշարժանը դարձան իմ կյանքում, քանի որ աշխատեցի պրոֆեսիոնալ կասկադյորների հետ, ես էլ մի տեսարանում մի քիչ կասկադյոր էի :) Սերիալում նկարահանվելու հրավերը նույնպես անակնկալ էր: Առաջին հեռուստասերիալը «Որոգայթ»-ն էր, ու հենց դրանից հետո հասկացա, որ իմ նոր մասնագիտությունը գտավ ինձ՝ առանց իմ կարծիքը հարցնելու:

Ինչո՞վ Ձեզ գրավեց դերասանական արվեստը:

Դա ամենաֆանտաստիկ մասնագիտությունն է: Ապրելով քո կյանքը փորձում ես նաեւ այլ կյանքեր եւ կերպարներ: Շատ կերպարներ եմ մարմնավորել: Ոմանք ինձ ծանոթ էին իրական կյանքում, ոմանք՝ անծանոթ: Ինձ հետաքրքիր է ծանոթանալ նրանց հետ, իմ ներսում գտնել կամ հորինել այդ կերպարը: Եվ սկսվեց ուսումնասիրելու ու սովորելու մեծ աշխատանքը, որը շարունակվում է մինչ օրս:

Ինչո՞ւ էիք ընտրել լրագրողի մասնագիտությունը եւ ինչո՞ւ հետագայում չշարունակեցիք դրանով զբաղվել:

Լրագրողի մասնագիտությունն ընտրեցի, քանի որ հեռուստատեսությամբ հեղինակային հաղորդում ունեի: Այդ պահին ընտրությունս շատ տրամաբանական էր: Որպես լրագրող աշխատել եմ ե՛ւ հեռուստատեսությունում, ե՛ւ թերթի խմբագրությունում: Հետո կյանքը նոր էջեր է բացում, նոր հնարավորություններ… Ինձ դուր է գալիս նորացնել ինձ, իսկ մասնագիտությանս գուցե մի օր վերադառնամ:

Լրագրող լինելն օգնո՞ւմ է Ձեզ այս ոլորտում. օրինակ՝ լրատվամիջոցների հետ շփման հարցում:

Մեդիայի հետ շփման հարցում՝ ոչ: Այսօր լրագրության նոր կանոններ են գործում: Լրագրությունը դարձել է մակերեսային՝ ինտրիգ եւ շոու: Իհարկե, դա ժամանակի թելադրանքն  է, սակայն ինձ համար այդ ամենը շատ տարօրինակ է: Իսկ որպես դերասան՝ լրագրողի մասնագիտությունը շատ է օգնել, սակայն ինձ առավել օգնել է իմ երկրորդ մասնագիտությունը՝ հոգեբանությունը: Հոգեբան լինելն է ինձ օգնում կառուցել իմ կերպարները:

Սյուզան, հիմնականում բացասական կերպարների եք մարմնավորում: Ինչ եք կարծում՝ ինչո՞ւ են ռեժիսորները Ձեզ հենց այդ դերերում տեսնում:

Չգիտեմ, գուցե բացասական դերերն ինձ ավելի են դուր գալիս, այդ պատճառով էլ ավելի լավ են ստացվում: Բացասական կերպարն ավելի խորն է, ավելի գունեղ, այն խաղալու համար պետք է երկար մտածես, գտնես երանգներ, որպեսզի հեռուստադիտողի համար հետաքրքիր լինի: Ժամանակի ընթացքում տիրապետում եմ որոշ գաղտնիքների, այնպես որ՝ ուրախ եմ, երբ ինձ բացասական դերեր են առաջարկում:

Առհասարակ, ինչպիսի՞ կերպարների եք սիրում մարմնավորել:

Սիրում եմ մարմնավորել ուժեղ կանանց, ովքեր ոչ թե հանձնվում են, այլ պայքարում: Իմ բոլոր դերերը հենց այդպիսին էլ եղել են:

Եղե՞լ են դեպքեր, երբ անծանոթների կողմից վատ արձագանքների եք արժանացել հենց այդ բացասական կերպարների պատճառով:

Անկեղծ ասած՝ ոչ: Մարդիկ հաճախ նույնացնում են դերասանին եւ կերպարին: Երբ բացասական դեր էի խաղում, իրական կյանքում մարդիկ քաշվում ու վախենում էին ինձանից, նույնիսկ նկարվելու համար շատ զգույշ էին մոտենում, էլ ո՞ւր մնաց վատ արձագանքեին: Այդ ամենը շատ զվարճալի էր եւ մտածելու տեղիք է տալիս:

Ձեր գործընկերներից ո՞ւմ հետ եք առավել հաճույքով աշխատում:

Գործընկերների հարցում, միանշանակ, իմ բախտը բերել է: Շատ տաղանդավոր, հայտնի, սիրված դերասանների հետ պատիվ եմ ունեցել աշխատել: Այնքան շատ բան եմ սովորել բոլոր իմ խաղընկերներներից, որ դժվարանում եմ որեւէ մեկին առանձնացնել:

Ձեր մարմնավորած կերպարներից ո՞րն եք ամենից շատ հավանել:

Ես բոլոր կերպարներն էլ շատ սիրում եմ: Դրանք հենց այնպես չեն ստեղծվում: Կերպարը լիարժեք դարձնելու համար պետք է գունավորես այն: Դա շատ հետաքրքիր եւ դժվար աշխատանք է:

Հնարավո՞ր է՝ մի օր Ձեզ կրկին տեսնենք հաղորդավարուհու դերում:

Կյանքը հետաքրքիր է իր անակնկալներով, իսկ իմ կյանքում այդ անակնկալները շատ հաճախ են լինում: Այնպես որ՝ ամեն ինչ հնարավոր է:

Այս շրջանում կա՞ն նոր նախագծեր, որոնց շուրջ աշխատում եք:

Այո, նոր սերիալում նկարահանվելու հրավեր եմ ստացել, իսկ մանրամասները՝ շուտով:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Սյուզան Պապյանի Facebook-ի էջից

Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничестваТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp Nairi