Տեսեք, թե ով է «ԱՄՆ» 2018թ. գեղեցկության մրցույթի հաղթողը. լուսանկարներ
LifestyleԻնչպես տեղեկացնում է ORER.news-ը, այս տարի «Միսս Ամերիկա» գեղեցկության մրցույթի հաղթող է ճանաչվել Հյուսիսային Դակոտա նահանգի ներկայացուցիչ Կառա Մունդը: Ըստ աղբյուրի` ԱՄՆ-ի Նյու Ջերսի նահանգի ծովափնյա հանգստավայրերից մեկում անցկացված մրցույթին մասնակցել է 51 աղջիկ:
Կառա Մունդը տեսանյութ է հրապարակել Twitter-ում և շնորհակալություն է հայտնում հանդիսատեսին` իրեն աջակցության համար:
23-ամյա հաղթողը մրցույթի նախնական փուլից առաջ Associated Press գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ իր նպատակը Հյուսիսային Դակոտայի առաջին կին նահանգապետ դառնալն է:
Նա հայտնել է, որ ցանկանում է ավելի շատ կանանց տեսնել կառավարության տարբեր պաշտոններում, քանի որ առողջապահության և վերարտադրողական իրավունքի բոլոր ոլորտում հիմնականում տղամարդիկ են պաշտոններ զբաղեցնում և կարևոր որոշումներ կայացնում: