Ներկայացվել են նոր iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները
LifestyleԱՄՆ-ում անցկացվող Apple ընկերության նորույթների շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են iPhone 8 և iPhone 8 Plus սմարթֆոնները, որոնց դիզայնն ամբողջությամբ նոր է. սարքերը դիմացի և հետևի մասերում պատված են ապակիով:
Սմարթֆոնները կարտադրվեն արծաթագույն, մոխրագույն և ոսկեգույն երանգներով: Սա սմարթֆոնների արտադրությունում երբևէ օգտագործված ամենադիմացկուն ապակին է, որը կայուն է փոշու և ջրի հանդեպ:
Սարքերում տեղադրված է ավելի արագ աշխատող ավտոֆոկուսով խցիկ, պատկերների աղավաղումը նվազեցնող ծրագիր և նոր՝ 12 մեգապիքսել հզորությամբ սենսորներ: