Բարսելոնայի ոստիկանությունը հայտնել է, որ Սագրադա Ֆամիլիայի մոտ միջադեպը կեղծ տագնապ է եղել
Международные новостиԲարսելոնայի ոստիկանությունը հայտնել է, որ Սագրադա Ֆամիլիա տաճարի մոտ միջադեպը կեղծ տագնապ է եղել։ Կասկածելի ֆուրգոնում պայթուցիկ չի հայտնաբերվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բարսելոնայում հակաահաբեկչական գործողության շրջանակներում փակվել է Սագրադա Ֆամիլիա տաճարի թաղամասը:
«Կատալոնիայի ոստիկանությունը հակաահաբեկչական գործողության շրջանակներում շրջապատել է Սագրադա Ֆամիլիայի տարածքը», - գրված էր հայտարարության տեքստում:
Reuters գործակալության հաղորդմամբ՝ հակաահաբեկչական գործողության պատճառ է դարձել կասկածելի ֆուրգոնը: