Իրանում ահաբեկիչ է ձերբակալվել
Международные новостиԻրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է ահաբեկչի ձերբակալության մասին, որը կապված է Թեհրանում ահաբեկչական ակտերի շարք պլանավորած «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ստորաբաժանման հետ: Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանման ղեկավար, գնդապետ Ամին Յաամինիի խոսքով՝ կասկածյալը ձերբակալվել է Թեհրան նահանգի Անդիշե քաղաքում:
«Ներկա պահին շատ կարևոր տեղեկություններ ենք ստացել ԻՊ-ի անդամի հեռախոսից: Նա մնում է քննության տակ», - ասել է նա:
Յաամինիի հաղորդմամբ՝ ահաբեկիչների խումբը պլանավորել է 300 ահաբեկչական ակտ իրականացնել մահմեդականների համար Մուհարրամ սուրբ ամսվա ընթացքում: