Սաակաշվիլին Չերնովիցիում կողմնակիցների հանդիպում է նշանակել
Международные новостиՎրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Չերնովիցիում կողմնակիցների հանդիպում է նշանակել: Սաակաշվիլին այս մասին տեղեկացրել է Facebook-ի իր էջում:
Սաակաշվիլին մտադիր է հանրահավաք անցկացնել Չերնովիցիի կենտրոնական հապարակում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաակաշվիլին հանելուկային կերպով Լվովից անհետացել է: Քաղաքական գործիչը հյուրանոցից հեռացել էր եւ անհայտ ուղղությամբ թաքնվել: Նրա փաստաբանը եւ թիկնապահները պնդել էին, որ չգիտեն, թե Սաակաշվիլին որտեղ է գտնվում: