Գերմանիան զգալի նվազեցրել է Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնության չափը. երկրի ԱԳՆ
Международные новостиԳերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ երկիրը զգալի նվազեցրել է Թուրքիային տրամադրվող ֆինանսական օգնության չափը և որ Թուրքիայի դեմ կիրառված տնտեսական ճնշումները տվել են իրենց արդյունքը, այս մասին գրում է gazeteduvar.com.tr կայքը:
«Մենք նվազեցրինք ֆինանսական օգնության չափը և գերմանական ընկերություններին զգուշացրինք Թուրքիայում ներդրումներ կատարելու ռիսկերի մասին, Անկարան շատ արագ արձագանքեց սրան», - ասել է Գաբրիելը:
Գերմանացի նախարարը նշել է, որ Գերմանիան ստիպված է եղել նման քայլի դիմել, քանի որ չէր կարող անհաղորդ մնալ թուրքական կողմի մի շարք քայլերի հանդեպ:
Նշենք, որ 2 պետությունների հարաբերությունները լարվել են Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների կալանավորումից հետո: Այժմ Թուրքիայի տարածքում կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թիվը հասել է 54-ի, նրանցից 12-ը քաղբանտարկյալներ են: Կալանավորվածների թվում են նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպանները, ինչպես նաև գերմանական DW հեռուտառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել: