Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները
Международные новостиՍեպտեմբերի 14-ին Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ուկրաինայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի հետ կապված:
Ինչպես տեղեկացնում է Life.ru-ն՝ վկայակոչելով Եվրոպայի Խորհրդի հաղորդագրությունը, պատժամիջոցները երկարաձգվել են ևս վեց ամսով և կգործեն մինչև 2018 թվականի մարտի 15-ը:
Նոր սահմանափակումները ենթադրում են համագործակցության կասեցում և տեղաշարժման արգելք: Խոսքը Ռուսաստանի 38 իրավաբանական ընկերության և 149 քաղաքացու նկատմամբ սահմանված արգելքների մասին է:
Նշվում է, որ ներկայիս իրավիճակը թույլ չի տալիս վերանայել պատժամիջոցային ռեժիմը: