Ռուսաստանի հետ համագործակցությունը այլընտրանք չէ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին. Էրդողան
Международные новостиԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի հետ համագործակցությունը չի դիտարկում որպես այլընտրանք Արևմուտքի և ՆԱՏՕ-ի երկրների հետ հարաբերություններին: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին մամլո ասուլիսում հայտարարել է նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:
«Մեր նախագահի հայտարարությունը Ս-400 համակարգերի վերաբերյալ առիթ է տվել տարբեր բամբասանքների այն մասին, որ Թուրքիան հեռանում է արևմուտքից: Թուրքիան կշարունակի քայլեր անել իր ազգային անվտանգության ապահովման համար՝ ՆԱՏՕ-ն ուժեղ դաշինք համարելով: Մենք լավ համագործակցություն ենք ծավալում Ռուսաստանի հետ, սակայն դա այլընտրանք չէ Արևմուտքի և ՆԱՏՕ-ի հետ մեր հարաբերություններին», - ասել է մամուլի խոսնակը:
Նրա խոսքով՝ «այդ հարաբերությունները լրացնում են մեկը մյուսին»: